Իրաքյան Բասրան էլ է դժգոհ Բաղդադից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀոկտեմբերի 15–ին իրաքյան Բասրայի կառավարման խորհուրդը հայտարարել է այն մասին, որ եթե Բաղդադը շարունակի անտեսել մարզի ֆինանսական իրավունքները, Խորհուրդը ինքնակավառարում կհռչակի՝ փոխանցում է Kurdistan.ru–ն: Մարզային խորհրդի փոխքարտուղար Վալիդ Կայտանի խոսքով՝ Բասրան Իրաքի բյուջեի շուրջ 80%–ն է ձևավորում նավթի արտահանման, նավահանգստի և այլ ռեսուրսների հաշվին, սակայն, Բաղդադը հրաժարվում է ֆինանսական հատկացումներից՝ բացասաբար ազդելով տեղի սոցիալ–տնտեսական կյանքի վրա: Հիշեցնենք, որ Բասրան Քուվեյթին և Իրանին սահմանակից 7 մարզերից բաղկացած մուհաֆազա է՝ 19,070 կմ2 տարածքով և շուրջ 2 մլն 532000 բնակչությամբ (2011–ի տվյալներով), որոնց համանուն մարզկենտրոնն Իրաքի գլխավոր նավահանգիստն է:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



