Մասիսում հավաբուն և խոտածածկույթ է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 17-ին, ժամը 18:36-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 6-րդ և 7-րդ փողոցների մոտակայքում այրվում են տնակ և խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են 6-րդ փողոցի թիվ 13 տանը հարակից հավաբունը, դրսի զուգարանը և 7-րդ փողոցի թիվ 54 տանը հարակից խոտածածկույթ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:22-ին, մարվել՝ 19:45-ին:
Այրվել են հավաբունը (մոտ 60 քմ), դրսի զուգարանը (մոտ 2 քմ) և մոտ 38 քմ խոտածածկույթ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



