Թրամփը $ 600 մլն է կորցրել և 92 հորիզոնականով զիջել է դիրքերը Forbes-ի՝ մեծահարուստների ցանկում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆForbes ամսագրի հրապարակած 400 ամենահարուստ ամերիկացու ցուցակը բացահայտում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 600 մլն դոլարի կորուստ է ունեցել, և այժմ նրա կարողությունը կազմում է 3.1 մլրդ դոլար:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, կարողության կորստի արդյունքում երկրի «գլխավոր միլիարդատերը» 92 հորիզոնականով հետ է ընկել՝ հայտնվելով 248-րդ տեղում, մինչդեռ նախորդ տարի բարձրացել էր 156-րդ հորիզոնական:
Սակայն ըստ ամսագրի տվյալների՝ ընդհանուր առմամբ մեծահարուստ ամերիկացիներն ավելի են հարստացել նախորդ տարվա համեմատ: Ինչպես նշվում է, ընդամենը 2 մլրդ դոլար է պակասում նոր ռեկորդ գրանցելու համար, որին այս տարի մեծահարուստներից ոչ մեկը չի հասել:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



