Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները ֆիզպատրաստության ստուգում են անցնում
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողները ֆիզպատրաստության ամփոփիչ ստուգում են անցնում ուսուցման ամառային շրջանի համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, 2 հազարից ավելի զինծառայողներ Գյումրիի եւ Երեւանի կայազորներում մեկ շաբաթվա ընթացքում կգնահատվեն ուժի, արագության, դիմացկունության եւ ճարպկության վարժություններից նորմատիվների հանձնման համար:
Գերազանց գնահատական, ինչպես նաեւ ֆիզիկական պատրաստության առաջին, երկրորդ եւ բարձրագույն որակավորում ստացած զինծառայողներն իրավունք կունենան յուրաքանչյուր ամիս դրամական հավելում ստանալ հետագա ողջ տարվա ընթացքում, որը կազմում Է պաշտոնական դրույքի մինչեւ 100 տոկոսը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



