Գյուղմթերքի բացօթյա շուկաները հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը կգործեն ամեն օր
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ` մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայի և Կասյան փողոցի խաչմերուկում, ինչպես նաև «Մալիբու» սրճարանի հարևանությամբ կազմակերպված գյուղատնտեսական մթերքների բացօթյա շուկաները հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ կգործեն ամեն օր: Ըստ Õ �յդմ, առևտրի և սպասարկումների վարչությանն ու Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել գյուղմթերքի բացօթյա շուկաների ամենօրյա աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ միջոցները:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: