Քսենիա Սոբչակը հայտարարել է ՌԴ նախագահական ընտրություններին թեկնածություն դնելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ որոշել է մասնակցել 2018-ի Ռուսաստանի նախագահական ընտրություններին:Ինչպես փոխանցում է BBC-ն, միևնույն ժամանակ համացանցում գործարկվել է «Սոբչակն ընդդեմ բոլորի» կայքը, որը ստեղծվել է հենց ընտրությունների համար:
«Ես 36 տարեկան եմ և որոշել եմ առաջադրվել նախագահական պայքարին: Ես դեմ եմ բոլոր նրանց, ովքեր այդ իրավունքից սովորաբար օգտվում են»,-ասվում է Սոբչակի տեսաուղերձում:
Սոբչակի քարտուղարուհին հայտնել է, որ ընտրարշավի մանրամասներով վերջինս կկիսվի ավելի ուշ:
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արդեն հայտարարել է, որ Սոբչակն ամբողջությամբ համապատասխանում է ռուսաստանյան օրենսդրությամբ նախագահական թեկնածուներին ներկայացվող չափանիշներին:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



