Իսպանիայի ՍԴ–ն անօրինական ճանաչեց Կատալոնիայի անկախության հանրաքվեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի Սահմանադրական դատարանն ապօրինի է ճանաչել Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեն: Ըստ դատարանի՝ այն անցկացվել է կատալոնական խորհրդարանի կողմից սեպտեմբերի 6–ին ընդունված օրենքի հիման վրա, որը հակասում է երկրի Սահմանադրությանը՝ խախտելով Իսպանիայի ազգային ինքնիշխանության և ազգային անխախտ միասնականության սկզբունքները: Դատարանը ապօրինի է ճանաչել նաև կատալոնական խորհրդարանի՝ սեպտեմբերի 6–ի նիստը, որի ընթացքում էլ ընդունվել էր Հանրաքվեի մասին օրենքը: Հիշեցնենք, որ դատական գործընթացին զուգահեռ՝ այսօր նաև լրանում է Կատալոնիային հասցեագրված վերջնաժամկետը, և տարածաշրջանի ղեկավարությունը ստիպված է լինելու բացատրել՝ արդյո՞ք Կատալոնիայի խորհրդարանը անկախություն է հռչակել, թե՝ ոչ:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



