Գերմանիայում ներգաղթյալը բռնաբարության համար 11,5 տարվա ազատազրկման է դատապարտվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայում Բոնն քաղաքի շրջանային դատարանը Զիգաուե արգելոցում բռնաբարության դեպքի վերաբերյալ դատավճիռ է հրապարակել: Գանայից 31-ամյա ներգաղթյալը, որին մերժել են ապաստան տրամադրելու մեջ, մեղավոր է ճանաչվել եւ դատարապրտվել 11,5 տարվա ազատազրկման: Դատախազությունը նրան 13 տարվա ազատազրկում էր նախատեսել, հաղորդում է DW-ն:
2017-ի ապրիլին գանացին արգելոցում գիշերելու մնացած զույգի վրա գողության նպատակով հարձակվել է: Նա իր զոհերին մոտոսղոցով է սպառնացել, գողացել նրանց իրերը եւ բռնաբարել 23-ամյա կնոջը:
Հանցագործին մի քանի օր անց ձերբակալել են:
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է հանցագործի հանցագիտակցությունը: Նա հրաժարվել է ընդունել մեղքը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



