Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Թեև Սարգսյան–Ալիև հանդիպումն արդեն փաստ է, բայց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր՝ քանի դեռ Վիեննայի համաձայնագիրը չի կատարվում, որևէ հանդիպման չի գնա: Այս համատեքստում Սարգսյան–Ալիև հանդիպմանն ընդառաջ ու դրանից հետո վերլուծական շրջանակներում հնչեցին կարծիքներ, թե համաձայնելով հանդիպել՝ հայկական կողմը հաշտվեց, որ Ադրբեջանը չի կատարելու ձեռք բերած պայմանավորվածությունները:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը համաձայն չէ:

«Չեմ կարծում, որ հաշտվել է: Հայաստանը չի ասել, որ հաշտվել է: Հայաստանի գործողություններից չի հետևում, որ հաշտվել է: Կարծում եմ՝ նման մտահոգություններն անհիմն են:

Դատելով հայտարարություններից՝ երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ խոսակցությունը հենց այդ պայմանավորվածությունների մասին է եղել, թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեն հիշատակվում: Ի դեպ՝ ավելի ճիշտ կլինի կոչել դրանք հենց Վիեննայի պայմանավորվածություններ, որովհետև Սանկտ Պետերբուրգինը դրան ոչինչ չավելացրեց: Լուծումը հետևյալն է, դիպուկահարները պետք է դուրս բերվեն առաջին գծից, պետք է մշտական մոնիթորինգ, հետաքննության և պատասխանատվության մեխանիզմներ լինեն, որոնք կմինիմալիզացնեն զինադադարի ռեժիմի խախտման հնարավորությունը: Վիեննայի անունը տանք, թե ոչ, ուրիշ լուծում չկա: Հիմա կկոչվի Վիեննայի պայմանավորվածություն, թե չի կոչվի, էությունը բոլոր դեպքերում դա է: Պայմանավորվածությունների կատարման հարցն օրակարգում է: Մենք կարող ենք փաստել, որ ներկայում բանակցությունները գնում են ոչ թե կոնֆլիկտի կարգավորման, այլ կոնֆլիկտի մենեջմենթի շուրջ»–Past.am–ի հետ զրույցում ասաց Ռ. Մեհրաբյանը:

Վերջինս ընդգծեց՝ խոսքը պայմանավորվածությունների մասին է, մասնավորապես, որ կարող են լինել քայլեր, որոնք ուղղված կլինեն մահացու դեպքերի նվազեցմանը:

«Իսկ թե կոնկրետ ինչ քայլերով կապահովվեն՝ կապրենք, կտեսնենք: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ Հայաստանի առջևում է 2018 թ. «պրոբլեմը»՝ կապված ներիշխանական զարգացումների հետ: 2018 թ. ապրիլին Ս. Սարգսյանի լիազորություններն ավարտվում են, Ադրբեջանում և Ռուսաստանում նախագահական ընտրություններ են սպասվում: Կողմերը փոխադարձաբար շահագրգռված են, որ առժամանակ սրացումներ տեղի չունենան, որովհետև ավելորդ լարումների առաջ են կանգնելու՝ այդ թվում նաև ներքաղաքական: Գոնե տակտիկական դադարի մակարդակով այդ շահագրգռվածությունն այդ իմաստով կար: Ամեն դեպքում՝ հայկական կողմի դիրքորոշումը պարզ է, այն փոփոխության ռեզոն չունի»,– նշեց քաղաքագետը:

Սերժ Սարգսյանի հետ որոշակի պայմանավորվածություններ ունենալով հանդերձ, քիչ չեն դեպքերը, երբ Բաքու վերադառնալուց հետո Ադրբեջանի նախագահն այլ դիրքորոշում է հայտնել: Ադրբեջանն իր ագրեսոր քաղաքականությունը շարունակել է նաև սահմանում: Հաշվի առնելով փորձն ու այն, որ վերջին հանդիպմանը շեշտադրվեց լարվածության նվազեցման հանգամանքը, Ռ. Մեհրաբյանից հետաքրքրվեցինք, այս անգամ ի՞նչ կարելի է սպասել Ադրբեջանից:

«Նախ՝ բոլոր դեպքերում այդ հայտարարությունները ներքին օգտագործման համար են: Բայց որևէ ուղղությամբ որևէ զարգացում բացառել պետք չէ: Հետևապես՝ հայկական կողմը պետք է պատրաստ լինի նաև ամենավատթար զարգացումներին»:

Աննա Բադալյան



Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ