Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հրանտ Եղիազարյան. «15 երթուղու ընկերություն կամավոր հրաժարվել է Երևանում սպասարկում իրականացնել»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանում միասնական երթուղային ցանց կներդրվի: Ըստ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ գծատեր հասկացությունը կվերանա: Կլինի միասնական ցանց, և այն կսպասարկի կոնկրետ օպերատորը:
Միջմարզային և միջքաղաքային երթուղային ցանցի ներդրմամբ համայնքներից մարզկենտրոն, խոշոր քաղաքներ և Երևան արդյունավետ փոխադրումներ կիրականացվի:

Այսպիսով՝ ամեն մարզ պետք է ունենա մեկ միասնական օպերատոր և բոլոր համայնքները կապահովվեն տրանսպորտային սպասարկմամբ:

«Փոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ միասնական ցանցի ներդրմամբ տրանսպորտի ոլորտում իսկական «ռէվոլյուցիա» կլինի: Նրա խոսքով՝ այն մայրաքաղաքի դեպքում ամենաօպտիմալ տարբերակն է:

«Վերջին երկու տարում 15 երթուղի կամավոր հրաժարվել է Երևանում սպասարկում իրականացնել, որովհետև շահավետ չեն աշխատում: Եթե լինի մեկ տարբերակ, մայրաքաղաքում կառավարումը կհեշտանա: Շահութաբեր կլինի աշխատանքը: Այսպիսի խոսք կա՝ մի քանի անհայտով հավասարում, այս դեպքում մենք ունենք մի քանի հայտնիով հավասարում»,– ասաց նա:

Հրանտ Եղիազարյանն ասաց, որ 2008 թվականից փոխադրումներ իրականացնող ընկերությունները շահույթով չեն աշխատում:

«Երևանում փոխադրումներ իրականացնողներն ինչո՞ւ են մեկը մյուսի հետևից կործանվում, ոչնչացվում, որովհետև ունենք մի երթուղի՝ մի ընկերություն: Ստիպված ծայրը– ծայրին հասցնելով են աշխատում: Չեն դադարեցնում աշխատանքը, քանի որ արդեն մեծ ներդրումներ են արել, չեն ուզում ահռելի կորուստներով դուրս գան, այսպես կամաց– կամաց գոյատևում են, որ ներդրումների գոնե մի մասը հանեն»,– նշեց նա:
Արդյո՞ք երթուղային միասնական ցանցի ներդրմամբ ոչ մի համայնք առանց տրանսպորտ չի մնա: «Փոխադրողների միության նախագահը» հարցին պատասխանելուց առաջ երկմտում է:

«Մարզերում այս ամենը մի քիչ բարդ է ու դժվար՝ այնտեղ տարբեր քաղաքներ են ու գյուղեր: Ով դիմում է մրցույթին նա կմտածի՝ ես ի՞նչ գնով շահագործեմ իմ երթուղին, որպեսզի սպասարկեմ այդ ոչ շահավետ համայնքները: Նրանք կվախենան շահագործել, որովհետև շատ համայնքներ եկամտաբեր չեն՝ ուղևորահոսքը քիչ է: Պետք է մրցույթները հայտարարելուց հստակ պահանջ լինի, որ հաղթողը պարտավորված լինի նաև դրանք սպասարկել: Պետք է միշտ հսկողություն լինի, որ տեսնեն՝ պահանջները կատարո՞ւմ են, թե՝ ոչ»,– նշեց նա:

Հրանտ Եղիազարյանի կարծիքով՝ այս ծրագրի ներդրման դեպքում, համայնքները մարզկենտրոններին կապող տրանսպորտի ուղեվճարները պետք է վերանայվի:
«Պետք է ամեն ինչ ուսումնասիրվի և ամեն երթուղու համար գին սահմանվի»,– կարևորեց մեր զրուցակիցը:

 

Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱրագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի լուսանկարը, որտեղ այն ԱՄՆ տարածքի մաս է կազմում Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ ԿարապետյանՋուր չի լինելու մինչեւ երեկո