Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հերոսական մեկ օր մեր պատմությունից.Դովեղը և Վլադիմիր Մովսիսյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անցյալ տարի Տավուշի մարզի Դովեղ գյուղի բնակիչները, և՛ տեղաբնակ, և՛ գյուղից արդեն դուրս եկած, հավաքվել ու որոշել են նշել իրենց գյուղի օրը: Բոլորը միաբերան ընտրել են հոկտեմբերի 24–ը:

Ինչո՞ւ հենց այդ օրը: Նաև այնպես չէ, որ մեր բոլոր գյուղերն ունեն իրենց տոնական օրը.

Դովեղն ինչո՞ւ է այդպես որոշել:

Այս հարցերի պատասխանը տալիս է նախկին դովեղցի, այժմ Ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի կազմակերպման ու կառավարման ամբիոնի վարիչ, «Նոյեմբերյան» հայրենակցական միության նախագահ Հայկ Ղազարյանը:

«Այդ օրը պատմական նշանակություն է ունեցել մեր գյուղի համար: Այն իրավամբ կարելի է համարել Դովեղի վերածննդի օր: Մեր գյուղացիների պայքարը հարևան ադրբեջանցիների հետ ունեցել է երկար տարիների պատմություն, բայց 1984 թվականի հոկտեմբերի 24–ին այն հասել է հաղթական ավարտի:

Բանն այն է, որ մեր գյուղի հողերից 1850 հեկտարը տարիներ շարունակ օգտագործում էին ադրբեջանցիները: Դեռևս 60–ական թվականներին մեր գյուղացիները բարձրացրել էին հարցը: Ոչ միայն նամակներ են հղել Մոսկվա, այլև պատվիրակություն է գնացել այնտեղ: ԽՍՀՄ Գերագույն խորհուրդն ընդունել է որոշում, որպեսզի երկու հանրապետությունների միջև կատարվի սահմանների ճշտում: Իսկ միակ՝ 1927 թվականի քարտեզը, գտնվում էր Թբիլիսիում: Սահմանների ճշտման համար հարկ էր այն բերել և դրանով առաջնորդվել: Սակայն իշխանությունը մինչև վերջ չգնաց իր որոշման կատարման հետևից. վախեցան ազգամիջյան տարաձայնություններից: Ու որոշումը մնաց թղթի վրա:

Եվ ահա 1984–ի ապրիլ, թե մայիս ամսին պետք է տեղի ունենար կոմունիստական կուսակցության շրջկոմի պլենումը: Ես այն ժամանակ գյուղի կուսքարտուղարն էի: Շրջկոմից զանգեցին և ասացին, որ պլենումից առաջ ես և սովխոզի տնօրենը պետք է հանդիպենք շրջկոմի քարտուղարի հետ:

Բնականաբար շտապեցինք շրջկենտրոն: Քարտուղարը մեզ ասաց, որ կարծես թե ստեղծվել է բարենպաստ իրավիճակ, և կարող ենք կրկին հողերի հարցը բարձրացնել կենտրոնական իշխանությունների առջև: Անգամ տեղեկացրեց, որ այդ մասին խոսել են նաև ՀԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հետ:

Անմիջապես կազմեցինք հեռագրի տեքստ՝ ուղղված կենտրոնական իշխանություններին, տեղեկացնելով խնդրի էության մասին:

Հոկտեմբերի 24–ին գյուղ եկավ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովը: Հայաստանի կողմից հանձնաժողովը գլխավորում էր Ագրոպրոմի նախագահ, Մինիստրների Խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանը: Իսկ Ադրբեջանից՝ նրա պաշտոնակիցը:

Մինչ հանձնաժողովը կուսումնասիրեր հարցը, թուրքերն արդեն իրենց պատրաստությունը տեսել էին: Անտառում հավաքել էին հարյուրավոր մարդկանց, անգամ դպրոցականներին էին բերել: Տեսնելով հանձնաժողովականներին, հարայ–հրոցով, ոռնոցներով վրա են տալիս: Փայտերով, գյուղատնտեսական գործիքներով զինված ադրբեջանական խուժանը հարձակվում է նրանց վրա: Դաժան ծեծի են ենթարկում հայ պատվիրակներին:

Սովխոզի տնօրենը՝ Հրաչիկ Մեհրաբյանը, մի կերպ, սողալով հասնում է գյուղ և տեղեկացնում կատարվածի մասին: Ի դեպ ասեմ, որ մի ամիս պահանջվեց, որպեսզի նա հիվանդանոցում ապաքինվի:

Ապա իմացանք, որ Վլադիմիր Մովսիսյանին տարել էին իրենց հետ՝ Ադրբեջան: Հարվածներից նա ստացել էր ուղեղի ցնցում: Այդ վիճակում նրան գցել էին բեռնատարի թափքը ու հետները տարել: Խփողն էլ կին էր, ով դատված էր եղել մարդասպանության համար, իրենց անտառապետի մայրն էր՝ տարիքով կին:

Հավաքվել էին գյուղի ակումբում, այստեղ էին բերել նաև Վ. Մովսիսյանին: Հողերից հրաժարվելու մասին տեքստը գրել ու դրել էին առաջը ու ստիպել, որ ստորագրի: Մովսիսյանը հրաժարվել էր: Կացինը պահել էին վզին ու պարտադրել: Բնականաբար ոչնչի չէին հասել. ադրբեջանական մահացու սպառնալիքի տակ նա մնացել էր աներեր:
Իսկ մենք, երբ սողալով գյուղ հասած սովխոզի տնօրենից իմացանք, թե ինչ է եղել անտառում, տեղյակ պահեցինք միլիցիային, ՊԱԿ–ին: Աշխատակիցները հասնում են ադրբեջանական այդ գյուղը ու նրանց ձեռքից ազատում ու հետ բերում Վլադիմիր Մովսիսյանին:

Ապա փակվեց երկու գյուղերի սահմանը, որպեսզի ժողովուրդների միջև ընդհարումներ չլինեն:

Այս դեպքը նպաստեց, որպեսզի արագացվի սահմանների ճշտման գործը: Հաջորդ տարվա հունվարին Մոսկվայից նոր հանձնաժողով եկավ ու հարցը լուծվեց. 1850 հեկտար հողատարածքները վերադարձվեցին մեզ:

Մովսիսյանի շնորհիվ վերանայվեցին Հայաստան–Ադրբեջան ողջ սահմանները: Արդյունքում Հայաստանին վերադարձվեց 14 հազար հեկտար հող:

Եվ ի՞նչն է էականը. քարտեզն արդեն Թբիլիսիից բերել էին տվել: Եվ երբ, ըստ քարտեզի, սահմանի կետերը մատնանշվում էին, ու մեր բանվորները փորում էին դրանք՝ սյուներ տեղադրելու համար, տակից փայտածուխ էր դուրս գալիս: Հասկացանք, թե մեր նախնիները որքան հեռատես են եղել. փայտածուխը երկար է պահպանվում հողի տակ, դրանք թաղել են այդ կետերում, որպեսզի հետագայի համար էլ մեր սահմանների նշանը լինեն:
Հետո, սահմանների ճշգրտման ակտը ստորագրվեց ու հանդիսավոր ձևով կնիք դրեցին երկու գյուղերի սովխոզների տնօրենները: Ու հավաքվեցին, նստեցին մի աղբյուրի մոտ, երկու կողմերից գառներ մորթեցին ու մի լավ քեֆ արեցին միասին: Արդեն խելոքացել էին թուրքերը, Մոսկվայի իշխանության դեմ ի՞նչ պետք է անեին»:

Վլադիմիր Մովսիսյանի ու Դովեղի բարեկամությունը

Հողերի վերադարձից հետո Վլադիմիր Մովսիսյանը գործի անցավ. մելորատիվ ջոկատ բերեց ու սկսեց այս տարածքի մելորացումը: Իսկ Դովեղն աղքատ գյուղ էր, հատկապես սակավ էին հողատարածքները, ընդամենը 230 հեկտար էին:

Հայկ Ղազարյանը հիշում է՝ գրաֆիկ էինք սահմանել, որ օրական մեկ ընտանիք պետք է հոգար բանվորների սննդի հարցը: Մարդիկ ոչ միայն սիրահոժար էին դա անում, այլև հաճախ հասնում էին Թբիլիսի, որպեսզի այնտեղից մթերքներ բերեն տրակտորիստների համար: Դե, այն ժամանակներում մեր խանութներում ամեն ինչ չէ որ կար:
Եվ այս աշխատանքների արդյունքում մի 5–6 ամիս հետո արդեն գյուղն ունեցավ 150 հեկտար բերրի վարելահող:

Գյուղը սրանից հետո ստացավ նոր շնչառություն, վերածնվեց կարծես թե: Նոր դպրոց կառուցեցին՝ 320 աշակերտի համար, այն դեպքում, երբ գյուղում եղած աշակերտների թիվը ընդամենը 150–ն էր: Բայց դա սովխոզի տնօրեն Շավարշ Մեհրաբյանն անում էր հեռանկարի համար: Գիտեին, որ գյուղը մեծանալու ու ծավալվելու է այսուհետ: Ճանապարհներ կառուցեցին, կառուցեցին ոռոգման ցանց՝ շուրջ 100 հեկտարի համար, այն էլ՝ անձրևացման եղանակով: Անցկացրեցին 15–20 կիլոմետրանոց ջրագծեր: Դաշտամիջյան ճանապարհները վերանորոգեցին: Հիմնեցին այգիներ: Կառուցեցին տիպային ֆերմաներ: Նաև՝ Կենցաղի տուն: Եվ այլն, և այլն:

Գյուղը պարզապես ծաղկում ապրեց: Եվ, իրոք, այդ օրը՝ հոկտեմբերի 24–ը դարձավ Դովեղի վերածննդի օրը: Մինչև այսօր այդպես էլ գիտակցում է ցանկացած դովեղցի:
Իսկ թե Մովսիսյանն ինչպիսի տեղ ու դեր ունի յուրաքանչյուր դովեղցու կյանքում, ասելն ավելորդ է: Բանն այն է, որ Վլադիմիր Մովսիսյանն էլ էր նույն կերպ ընդունում Դովեղն ու դովեղցուն: Ասում են, որ հաճախ կատակով իրեն անվանում էր դովեղցի: Այսինքն՝ պետական այս նշանավոր գործչի համար երկրի հողերի վերադարձն ուներ կյանքի գին ու կյանքի նշանակություն:

Ամեն հարցում Վլադիմիր Մովսիսյանը հետագայում էլ աջակցեց դովեղցուն: Ինչ կարող էր անել, արեց նրանց համար: Նույնիսկ դովեղցիներն են պատմում, որ գործով ինչպիսի պետական հիմնարկ մտնեին, Մովսիսյանի անունն էին տալիս ու իրենց առաջ կանաչ լույս էր վառվում, հարցերն անմիջապես լուծվում էին:

Անգամ ասում են, որ այսպես էր կարգը. Ագրոպրոմում յուրաքանչյուր շրջան ուներ իր թղթապանակը: Բայց Դովեղի համար թղթապանակն առանձին էր, չէր մտնում շրջանի ընդհանուր թղթապանակի մեջ:

…Այդ օրը՝ 2017–ի հոկտեմբերի 24–ին Դովեղում կհավաքվեն նրա զավակները: Լինեն տեղաբնակ դովեղցիներ, թե ծնունդով դովեղցիներ կամ պարզապես արմատներով դովեղցիներ:

Իսկ շատ հայտնի ու նշանավոր մարդիկ կան նրանց մեջ: Դովեղցիները հպարտորեն են տալիս անունները՝ Լևոն Արոնյան, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան: Նաև՝ գիտնականներ, տարբեր ոլորտներում հաջողությունների հասած մարդիկ…

«Փաստ» 

 

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ