Ծանրորդ Կարուշ Ղուկասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն
ՍՊՈՐՏԾանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Կարուշ Ղուկասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության չեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալբանիայում շարունակվող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում պայքարի մեջ մտան 94 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի ներկայացուցիչ Կարուշ Ղուկասյանը պոկում վարժությունում բարձրացրեց 162 կգ, դառնալով փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդ գլխավերևում պահեց 197 կգ և նորից փոքր ոսկե մեդալ նվաճեց: Երկամարտի 359 կգ արդյունքով Ղուկասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն:
Ավելի վաղ 85 կգ քաշային կարգում չեմպիոն էր դարձել Անդրանիկ Կարապետյանը:
Լուսանկարը՝ Mediamas-Sport
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...



