Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ուսանողները բողոքում են զինծառայության տարկետումը հանելու վերաբերյալ օրինագծից. Կրթության եւ գիտության նախարարությունը պատրաստ է քննարկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Երեւանի մի քանի  բուհերի ուսանողներ հավաքվել են Կրթության եւ գիտության նախարարության դիմաց եւ պահանջում են հանդիպում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Երեւանի պետական համալսարանի ուսանող Դավիթ Պետրոսյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ նախարարի հետ ցանկանում են խոսել Ազգային ժողովի մեծ նստաշրջանի օրակարգում ներառված զինծառայության տարկետումը հանելու վերաբերյալ օրինագիծի մասին, ինչին ուսանողները դեմ են:

«Այստեղ հիմնականում ԵՊՀ-ի եւ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն են, սակայն մեզ հետ մտահոգությունները կիսում են նաեւ Հայ-ամերիկյան եւ Սլավոնական համալսարանների ուսանողներից մի  քանիսը: Մենք  դեմ ենք  ամբողջությամբ  ակադեմիական տարկետման այդ ինստիտուտը վերացնելուն: Կարծում ենք՝ այն փաստարկները, որոնք բերվել են  օրինագիծը հիմնավորելու համար,  ծանրակշիռ չեն ամբողջությամբ այդ ինստիտուտը վերացնելու համար: Երեք շաբաթ է, ինչ նախաձեռնել են այս ամենը, ընդհանուր խմբում 2600 ուսանող է ընդգրկված, հոկտեմբերի 16-ին բաց նամակ ենք ուղարկել նախարարություն, որը ստորագրել է ավելի քան հարյուր ուսանող, սակայն պատասխան չենք ստացել: Առաջին հավաքը եղել է ԵՊՀ շենքի դիմաց, իսկ այժմ՝ ԵՊՀ-ից երթով եկել ենք այստեղ»,-ասաց ԵՊՀ ուսանողը՝ հավելելով, որ նրանց  հետ արդեն հանդիպել է Կրթության եւ գիտության  նախարարության բարձրագույն եւ հետբուհական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը:

ԿԳՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Բաղդասարյանի մեզ հետ զրույցում նշեց, որ Ռոբերտ Սուքիասյանը ուսանողներին առաջարկել է հաջորդ շաբաթվա սկզբին  հանդիպում կազմակերպել ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ, սակայն ուսանողները դեռեւս չեն համաձայնել:

 «Նրանք ցանկանում են  այսօր՝ հենց հիմա, սակայն նախարարի աշխատանքային օրակարգը խիստ ծանրաբեռնված է այս պահին, եւ հանդիպում կազմակերպել հնարավոր չէ»,-եզրափակեց ԿԳՆ ներկայացուցիչը:

Թե արդյո՞ք 2018 թվականից զինծառայությունից տարկետումը հանելու վերաբերյալ օրինագիծը հաջորդ շաբաթ քննարկման կդրվի Ազգային ժողովում, պարզ կդառնա հոկտեմբերի 23-ին՝ առաջիկա նիստի օրակարգի հաստատումից հետո:

 

Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ Սարգսյան