ԻՊ-ը ստանձնել է Քաբուլի մզկիթներից մեկում պայթյունի պատասխանատվությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մզկիթի պայթյունի պատասխանատվությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, Քաբուլի իմամ Զամանի մզկիթում մահապարտը պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով 30 մարդ զոհվել է, 20 մարդ՝ վիրավորվել:
Նշվում է, որ զոհերի թվում կան կանայք և երեխաներ: Ականատեսների վկայությամբ՝ պայթյունին հաջորդել են կրակոցներ: Քաբուլի ոստիկանությունը ևս հաստատել է, որ մզկիթում պայթյուն է տեղի ունեցել:
Ավելի ուշ մահապարտ-ահաբեկչի մասնակցությամբ ևս մեկ պայթյուն է որոտացել Աֆղանստանի Գուր նահանգում, որի հետևանքով նվազագույնը 10 մարդ զոհվել է, շուրջ 20-ը՝ վիրավորվել:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



