ՌԴ-ում ձերբակալված ԻՊ-ի ղեկավարներից մեկին կալանավորել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ցանցի ղեկավարներից մեկը, որը հավանական ահաբեկիչների էր ներգրավում մեսենջերների օգնությամբ, կալանավորվել է Սանկտ Պետերբուրգում:
«Սանկտ Պետերբուրգի շրջանային դատարանը որոշում է կայացրել Ֆարհոդ Նազարովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը», -INTERFAX.RU-ի հաղորդմամբ՝ ասվում է դատարանի մամլո հաղորդագրության մեջ:
Կալանքի տակ վերջինս կմնա առնվազն մինչև դեկտեմբերի 12-ը: 1984 թվականին ծնված Տաջիկստանի քաղաքացին կալանավորվել էր Ռուսաստանի Կինգիսեպ քաղաքում: Տղամարդն զբաղվում էր ԻՊ-ի գործունեության քարոզչությամբ և ահաբեկիչների հավաքագրմամբ WhatsApp, Telegram և Zello հավելվածների միջոցով:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



