Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երկրի պաշտպանությունը կարևոր է, բայց ոչ ի հաշիվ գիտության

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Պաշտպանության մասին» օրենքի նոր նախագծով նախատեսվում է վերացնել ուսման տարկետումը: Նախագծի համաձայն՝ 18 տարին լրացած երիտասարդները պետք է զորակոչվեն բանակ:

Նախատեսվող փոփոխության անհրաժեշտության մասին խոսելով՝ կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը նշեց, որ ցանկացած լուծում տալուց առաջ պետք է հաշվի առնել հետևյալը. «Նախ՝ պետք է նախապատրաստել զինվորական ծառայության ուսումնական բաղադրիչը: Այսինքն՝ եթե ինչ–որ մեկը զորակոչվում է՝ չի նշանակում, որ նա պետք է երկու տարի կրթական վակուումի մեջ լինի: Որոշակի հնարավորություններ պետք է ստեղծվեն բանակում: Սրանից է պետք սկսել ու հետո անցնել տարկետումը վերացնելու խնդիրներին: Այսինքն՝ խնդիրը բանակում է, և ոչ թե կրթական համակարգում: Պետք է արդիականացվի ծառայության կոնտեքստը և ծառայության ընթացքում մարդկանց հնարավորություն տրվի այս կամ այն ձևով չկտրվել կրթական օրակարգից: Այդ խնդիրը լուծելուց հետո միայն կարելի է անդրադառնալ տարկետման իրավունքը պահպանելու կամ չպահպանելու հարցին»–Past.am–ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետը:

Սամվել Կարաբեկյանն ընդգծեց, որ բոլորին է հայտնի, թե կրթության ինչ պրակտիկա կա բանակում:

«Ո՞վ է սովորում բանակում: Ես չեմ ասում, որ կրթությունը բանակում նույն մակարդակի պետք է լինի, ինչն առկա է բուհում, բայց որոշակի կրթական միջավայր պետք է ձևավորվի, ինչը, ցավոք սրտի, չկա: Մարդկանց պետք է ապահովել կրթության շարունակականությամբ, անկախ նրանից՝ զինվորական ծառայության մեջ են, թե՝ քաղաքացիական միջավայրում: Կրթական պրոցեսը երբեք և որևէ միջավայրում չպետք է կանգ առնի»,–նկատեց մեր զրուցակիցը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ համաձայն չէ այն տեսակետների հետ, թե օրենքի փոփոխությունն ապահովում է հավասարությունը:

«Այստեղ հավասարության կամ անհավասարության խնդիր գոյություն չունի: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում շարունակել ուսումը, թե՝ ոչ: Բոլորը չեն, որ դառնում են գիտնականներ, և բոլորը չեն, որ դառնում են ասպիրանտներ: Կարծում եմ՝ պետությունը որքան պաշտպանության, նույնքան էլ երկրի գիտության զարգացման բնագավառում պետք է ջանք գործադրի: Եթե պետությունն այնպիսի պայմաններ ստեղծի, որ երիտասարդները չկարողանան գիտությամբ զբաղվել, չունենանք մարդիկ, ովքեր նաև այդ ասպարեզում կծառայեն երկրին, այդ ժամանակ և՛ հասարակությունը, և՛ պետությունը կտուժեն: Ըստ իս՝ տարկետման իրավունքը պետք է լինի: Այն ուսանողներն ու երիասարդները, ովքեր իրենց գիտության բնագավառում են տեսնում, նրանց պետք է ընձեռել բոլոր հնարավորությունները: Հիմա մենք բոլորին պետք է պարտադրենք գիտնականներ կամ զինվորականներ դառնա՞լ: Իհարկե, երկրի պաշտպանությունը շատ կարևոր է, բայց դա պետք է արվի ոչ ի հաշիվ այնպիսի լուրջ բնագավառի, ինչպիսին գիտությունն է»,– մեզ հետ զրույցում նշեց իրավապաշտպանը:

Իսկ արդյո՞ք փոփոխությունը կնվազեցնի ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերն ու բանակից խուսափելու դեպքերը:

Պատասխանելով հարցին՝ Վարդան Հարությունյանն ընդգծեց, որ կոռուպցիան իշխանական երևույթ է, իսկ կոռուպցիոներները՝ իշխանության մեջ եղած մարդիկ են. «Նրանք նախ իրենց միջի կոռուպցիոներից պետք է ազատվեն կամ իրենք չլինեն այնպիսին ու ստեղծեն այնպիսի պայմաններ, որ պետական պաշտոն ստացող մարդը պաշտոնը դիտարկի որպես հարստացման միջոց: Բայց Հայաստանում այդպես չէ, իսկ այս մտայնության պարագայում հնարավոր չէ կոռուպցիայից ազատվել: Դրա համար իրենք իրենց դեմ պետք է պայքարեն, ինչը հնարավոր չէ: Իհարկե, տարկետման իրավունքի տրամադրման մեջ ևս կոռուպցիա կար: Բայց սխալ է այն մոտեցումը, թե այդ իրավունքը հանելով կոռուպցիան կնվազի կամ կվերանա: Կոռուպցիան կվերանա միայն այն դեպքում, երբ կվերանա իմ նշած մտայնությունը, որն այս իշխանությունների պարագայում քիչ հավանական է»:

Աննա Բադալյան




Քանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին