Սամվել Գասպարյանը Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն է
ՍՊՈՐՏԾանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը (105 կգ) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 167 կգ և դարձավ փոքր բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում նա բարձրացրեց 207 կգ և փոքր ոսկե մեդալ նվաճեց: Երկամարտի 374 կգ արդյունքով Գասպարյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն դարձավ:
Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ վրացի Դատո Խեծուրիանին, ով երկամարտում գրանցեց 377 կգ արդյունք:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...



