Սաակաշվիլին «70 օրում Ուկրաինայի փրկության» ծրագիր է ներկայացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Գերագույն ռադայի շենքի մոտ ներկայացրել է «Ուկրաինայի փրկությունը 70 օրում» իր ծրագիրը:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Կիևի Սահմանադրության հրապարակում Սաակաշվիլին պրոյեկտոր է տեղադրել և Ռադայի շենքի պատերին ծրագրի կետերն է ներկայացրել: Ծրագրում, մասնավորապես, մատնանշվում են օրինագծերը, որոնք, գործչի կարծիքով, անհրաժեշտ է ընդունել: Դրանց թվում են իմպիչմենթի մասին, օլիգարխների մասին և պատգամավորների ընտրությունների մասին օրենքները:
Սաակաշվիլին առաջարկում է նաև մաքսային, հարկային և բժշկական բարեփոխումներ իրականացնել, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքացիներին «զինված պաշտպանություն» թույլատրել:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



