Էրդողանը ԱՄՆ-ին քաղաքակիրթ երկիր չի համարում՝ իր թիկնապահներին մեղադրանք առաջարդելու պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կարող քաղաքակիրթ պետություն համարել այն բանից հետո, երբ ամերիկյան իշխանություններն իր թիկնապահների ձերբակալման հրաման են տվել մայիսին Վաշինգտոնում իրականացրած ծեծկռտուքի համար:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ԱՄՆ իշխանություններն ավելի վաղ մեղադրանք են առաջադրել թուրք ղեկավարի թիկնապահներին՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն ցուցաբերելու համար: Այն ժամանակ Թուրքիայի դեսպանության մոտ հավաքված հայ, քուրդ և ամերիկացի ցուցարարների վրա հարձակվել էին Էրդողանի թիկնապահներն ու դաժան ծեծի ենթարկել նրանց:
Միջադեպից հետո ԱՄՆ Պետքարտուղարությունը բողոքի նոտա էր հղել Թուրքիային: Անակարն հերքել էր իր հասցեին հնչեցրած մեղադրանքները:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



