Էդգար Մալաքյանը դարձել է գոլի հեղինակ «Ստալ»-ի կազմում
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Էդգար Մալաքյանի գոլն օգնել է «Ստալ»-ի խուսափել պարտությունից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 13-րդ տուրում «Ստալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Չեռնոմորեց»-ին: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Խաղի 62-րդ րոպեին «Ստալ»-ի 11 մետրանոց հարվածն անվրեպ է իրացրել Էդգար Մալադյանն, ով փոխարինվել է 88-րդ րոպեին:
Գոռ Մալաքյանը եղել է «Ստալ»-ի մեկնարկային կազմում և մասնակցել է ամբողջ խաղին:
«Ստալ»-ը մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում է:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



