Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-26-ը կբարձրանա 2-3 աստիճանով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում hոկտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` ներկայացնելով առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումը: Նախարարության փոխանցմամբ, միայն հոկտեմբերի 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-26-ը կբարձրանա 2-3 աստիճանով, իսկ 27-ին նույնքան կնվազի:
Երևանում հոկտեմբերի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է անձրև և ամպրոպ: Մայրաքաղաքում հոկտեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +22-+24 աստիճանի սահմաններում:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



