Հանրակրթական դպրոցները դրական են աձագանքում էլեկտրոնային կրթությանն անցնելու գաղափարին
ՔԱՂԱՔԱԿԱՆՀանրապետության դպրոցները դրական են արձագանքել էլեկտրոնային կրթությանն անցնելու գաղափարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը խոստացավ, որ արդյունքները շուտով կհրապարակվեն: «Մենք առաջարկել ենք ՀՀ բոլոր դպրոցներին կամ տալ էլեկտրոնային կրթություն, կամ ստանալ»,-ասաց նախարարը:
Լեւոն Մկրտչյանի խոսքով` էլեկտրոնային կրթությանն անցելու համար անհրաժեշտ է տեխնիկական ապահովվածություն: «էլեկտրոնային կրթությունն իրենից ենթադրում է նաեւ ուսուցիչների վերապատրաստում: Արդեն 1000-ից ավել ուսուցիչներ վերապատրաստվել են»,-հավելեց նախարարը:
ՀՀ վարչապես Կարեն Կարապետյանը կառավարության նիստերից մեկում հայտարարել էր ՀՀ դպրոցներում էլեկտրոնային կրթության անցման գաղափարի մասին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



