Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեկնարկել է «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» միջոցառումների շարքը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Գլոբալ էկոլոգիական ֆոնդի ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ հոկտեմբերի 23-27-ը կանցկացնի «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» միջոցառումների շարքը: Ծրագրի նպատակն է` բարձրացնել հանրության իրազեկվածությունն էներգախնայող և բնությանը քիչ վնաս հասցնող լուսավորության լուծումների վերաբերյալ:

Տեղեկատվական արշավի մեկնարկին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը, և Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Գաբրիելյանը։
«Երևանի կանաչ լուսավորության շաբաթ»-ի ընթաքում մայրաքաղաքում կազմակերպվելու են մի շարք տարբեր միջոցառումներ, որոնց հնարավորություն կունենան մասնակցելու նաև քաղաքացիները: Մասնավորապես Երևանի տարածքում տեղակայաված հատուկ տաղավարներում քաղաքացիները կարող են փոխանակել իրենց տան ավանդական շիկացման մեկ լամպ LED լամպով: Մասնակիցներին խրախուսելու համար կազմակերպիչներն անվճար LED լամպից բացի պատրաստել են փոքրիկ անակնկալ-նվերներ: Տաղավարների, ինչպես նաև լուսավորության շաբաթի ընթացքում նախատեսված այլ միջոցառումներով ևս հնարավորին մանրամասն տեղեկացվել է լուսադիոդային լուսավորության մասին: Հատկանշվել է, որ այն մեծ նշանակություն ունի Երևանի որոշ կարևորագույն հանրային տարածքներում: 
«Երևանի քաղաքապետարանի՝ շուրջ 4 տարի առաջ ՄԱԶԾ-ի հետ նախաձեռնած աշխատանքների արդյունքներն արդեն այսօր բավական մասշտաբային են. 1300 էներգախնայող LED լուսատուներով են լուսավորված «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը, Մաշտոցի և Արշակունյաց պողոտաները, Ծիծեռակաբերդի և Աթենքի փողոցները։ Ծրագրի շնորհիվ ունենք ավելի քան 60 տոկոս էներգախնայողություն, ինչը մեզ հնարավորություն է տալիս շարունակելու և տարեցտարի ընդլայնելու ծրագիրը»,- նշել է «Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Գաբրիելյանը՝ հավելելով, որ իրականացված փոփոխության շնորհիվ տարեկան ավելի քան 500 տոննայով նվազել է ջերմոցային գազերի արտանետումը: 
Բնապահպանությունը լուսադիոդային լուսավորության միակ առավելությունը չէ. LED-ը ծախսում է 8 անգամ քիչ էլեկտրաէներգիա: Լուսադիոդային լուսավորության առավելությունները հնարավոր է օգտագործել նաև առօրյայում՝ փոխարինելով տան սովորական շիկացման լամպերը LED տարբերակով, որոնք մինչև 50 անգամ ավելի երկար են գործածվում և 8 անգամ ավելի քիչ էներգիա են օգտագործում: 
«Երևանի կանաչ լուսավորության շաբաթ»-ի շրջանակում բացված տաղավարներն աշխատելու են երկուշաբթվանից ուրբաթ՝ ժ․ 12:00–20:00: Հոկտեմբերի 23, 24 և 25-ին դրանք տեղակայված կլինեն Հյուսիսային պողոտայում, «Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ, հոկտեմբերի 26-ին և 27-ին` Գարեգին Նժդեհի հրապարակում և Նոր Նորքի 2-րդ զանգվածում:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 
«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱրագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի լուսանկարը, որտեղ այն ԱՄՆ տարածքի մաս է կազմում Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ ԿարապետյանՋուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը