Դոլարն ու դրամը «պարտքով» է տվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ՊՆ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելությունում պաշտպանական հարցերով պետական խորհրդական Կարեն Մուրադյանը 4 միլիոն դրամը գերազանցող փոխառություններ ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Այսպես, Մուրադյանը հայտարարագրել է 4 միլիոն 985 հազար դրամ ու 3 հազար 416 ամերիկյան դոլար փոխառություններ: Նրան են պատկանում նաև երկու բնակարանն ու ամառանոցը:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ բանկային հաշիվներին առկա է եղել 21 միլիոն դրամ ու 7 հազար 120 եվրո, իսկ եկամուտներն էլ միայն արտարժույթով են և ստացվել են 21 հազար 117 եվրո աշխատավարձից ու 46 ԱՄՆ դոլար տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսից:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



