Մեր քաղաքն առաջիկայում էլ ավելի շոշափելի արդյունքներ կգրանցի. Տարոն Մարգարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ամեն ինչ պետք է ծառայի մեր քաղաքացիների հարմարավետությանը, ժամանակի խնայողությանը, արագ տեղաշարժին և տեղեկությունների արդյունավետ փոխանակմանը, սա այն հիմնական ուղենիշներն են, որով առաջնորդվելու է «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովը:
Ուրախ եմ, որ այս կարևոր գործընթացին մեզ միացան նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, ում հետ այսօր կնքեցինք եռակողմ հուշագիր:
Վստահ եմ, որ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նորարարական լուծումների մշակման և կիրառման ոլորտում մեր քաղաքն առաջիկայում էլ ավելի շոշափելի արդյունքներ կգրանցի:
#ԽելացիԵրևան
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



