Վթար Երեւան-Արմավիր ավտոճանապարհին. Վարորդը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 23-ին, ժամը 18:41-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Երեւան-Արմավիր հատվածի 23-րդ կմ-ին բախվել են «Nissan Altima» մակնիշի 22 UT 454 (վարորդ՝ 1961 թ. ծնված Վ. Հ.) եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 34 UF 820 (վարորդ՝ 1960 թ. ծնված Վ. Ն.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 19:02-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, որտեղ մահացել է:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



