Արտակարգ դեպք Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայում՝ կա 2 զոհ. քաղաքագետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՔաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հավաստի տեղեկությունների համաձայն այսօր ժամը 16.00-ին Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի «Ալագյազ» զորավարժարանում արտակարգ դեպք է գրանցվել: Զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով ռազմաբազայի պայմանագրային զինծառայողներից մեկը կրակել է ընկերոջ վրա,որից հետո ինքնասպանություն է գործել:
Երկու զինծառայողներն էլ մահացել են:
Հ.Գ. Հայաստանի իրավապահները և ռուսական կողմը մինչև հիմա լռում են»:
Քաղաքագետը հավելել է, որ մահացած զինծառայողները ռուսներ են:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



