Երևանի քաղաքապետարանն ավարտել է ընդհանուր օգտագործման համայնքային գույքի նորոգման տարեկան ծրագիրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանի՝ համայնքային գույքի նորոգման տարեկան ծրագրի մեկնարկից առաջ, գարնանը նախապես արձանագրվել էր այդ պահի դրությամբ նորոգման ենթակա վնասված գույքը:
Դրան հաջորդած՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում համայնքային բյուջեի միջոցներով կազմակերպված գործընթացի արդյունքում վերականգնվել և թարմ տեսք են ստացել բակային և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում տեղադրված նստարանները, մանկական խաղասարքերը, մարզասարքերը, զրուցատաղավարները և հարակից այլ բաղկացուցիչները, ընդհանուր առմամբ՝ շուրջ 7800 միավոր գույք:
Ըստ անհրաժեշտության նորոգվել և պատշաճ տեսք են ստացել նաև «Երևան» ձուլվածքով նստարաններն ու փայտե աղբամանները: Նորոգման աշխատանքների ընթացքը տեղերում վերահսկել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատու ստորաբաժանումները: Ծրագիրը կշարունակվի նաև 2018 թվականին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



