Երբ ունես այնքան միլիոն, որ կարող ես «պարտքով» տալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի տեղակալ–գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչության պետ Վլադիկ Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Հովհաննիսյանին է պատկանում երկու անշարժ գույք՝ ամառանոց ու բնակարան: Շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Պաշտոնը ստանձնելու՝ հուլիսի 1–ի դրությամբ ունեցել է փոխառություններ, որոնք գերազանցում են 27 միլիոն դրամը: Ըստ հայտարարագրի՝ նա «պարտքով» է տվել 27 միլիոն 969 հազար դրամ: Դրամական միջոցները կազմել են 5 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 4 միլիոն 932 հազար դրամ, որից 4 միլիոն 29 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 903 հազար դրամը՝ կենսաթոշակ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



