Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գեղարքունիքում կրճատվել է աշնանացան ցորենի ցանքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում աշնանացանն ընթացքի մեջ է: Բնակիչները «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում, սակայն, հայտնեցին, որ աշնանացան ցորենի ցանքն այս տարի ուշացել է: Նրանց խոսքով՝ սովորաբար օգոստոս ամսվա վերջին են աշխատանքները սկսում, այս սեզոնին խնդիրներ են առաջացել: Մեծ Մասրիկ համայնքում այսօր դժվարությամբ են սերմը հողին պահ տալիս:

«Հողը չէր վարվում, նոր– նոր անձրև է եկել, հողը սկսել է փափկել, կարողանում ենք վարել, որ մեր գործն անենք»,–ասացին բնակիչները:

Այստեղ գյուղտարին անբարենպաստ են գնահատում: Երաշտի պատճառով ցորենի բերք չեն կարողացել ստանալ:

«Մարդ կա՝ կոմբայն չի մտցրել դաշտ: Երաշտը սաղ «վարի» տվեց: Բերք չկար, մարդիկ էլ ծախս չարեցին՝ սոլյարկա չառան ու չքաղեցին ցորենը»,– հայտնեց համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանը:

Նախորդ տարի էլ լավ բերք չեն ստացել: 2016 թվականին կարկուտը 120 հեկտար ցորեն է հողին հավասարեցրել: Մեծ Մասրիկում յուրաքանչյուր տարի մոտ 1000 հեկտար ցորեն են ցանում, այսօրվա տվյալները հուսադրող չեն:

«Շատ քիչ են ցանում, նախորդ տարիների համեմատ ահավոր քիչ են ցանելու, դա փաստ է»,– տեղեկացրեց Ասատրյանը:

Վարդաձորում էլ են ցորեն քիչ ցանել: Համայնքի ղեկավար Ռոբերտ Սիրականյանի խոսքով՝ շուրջ 20 հեկտար տարածություն է աշնանացանը զբաղեցնում:

«Վերջերս միայն անձրև եկավ, արդեն ուշ էր: Հիմա էլ ցուրտ է, մարդիկ չեն ցանում:Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով շատ տուժեցինք այս տարի»,– ասաց նա:

Փոքր Մասրիկում 90%–ով աշնանացանն ավարտված է: Նախորդ տարվա համեմատ 30%–ով պակաս է ցանքատարածությունը:

«170 հեկտար ցորեն ենք ցանել: Երաշտ եղավ, բերքը լավ չէր, ժողովուրդը հիասթափվեց ու չցանեց: Բերք չուներ, որ վաճառի ու նորից ծախս կատարի»,– ներկայացրեց համայնքի ղեկավար Վարդան Մարգարյանը:

Բերքատվության ցուցանիշը Փոքր Մասրիկում դժգոհության առիթ է դարձել: 1 հեկտարից 1 տոննա բերք հազիվ են կարողացել ստանալ: Ցորենի կիլոգրամը վաճառում են 100 դրամից սկսած: Գինն, ըստ արտադրողի, կատարած ներդրումների համեմատ չնչին է:

«Ծախս ես կատարում՝ սերմ, պարարտանյութ, բուժանյութ, տեխնիկա ու էլի հազար ու մի հարցեր կան, բայց մի դաշտից հազիվ 1000 դրամի եկամուտ ես ստանում»,– թվարկեց նա:

Աշնան ցանքսը կատարելու համար մարզպետարան այստեղից գրեթե դիմողներ չեն եղել: Սերմացուի հարցում գյուղացիները միմյանց են օգնության հասել:

«Իրար մեջքի կանգնել են, մեկը մեկին սերմ է տվել, որ չգնան մարզպետարանից գնեն»,– հայտնեց Վարդան Մարգարյանը:

Աշնանացան ցորենի ցանքերը Գեղարքունիքի մարզում զբաղեցնում են մոտ 20 հազար հեկտար տարածք, որոնց հիմնական մասը գտնվում է Վարդենիսի տարածաշրջանում՝ Մասրիկի հարթավայրում:

Past.am 

Գեղաշեն գյուղում «Opel» է այրվել Կյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր ԱվետիսյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան ԻՀՊԿ-ն hարվածել է Հորդանանում ԱՄՆ ռшզմաբազային Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին Վթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ Կարապետյան42-ամյա տղամարդը հյուրանոցային համարում uպանել է իր ծանոթինՊայթյուններ են տեղի ունեցել Ռյազանում, ծխի ամպեր են բարձրանում Wildberries պահեստից և նավթավերամշակման գործարանից, տուժել է նաև Մոսկվան (տեսանյութ) ՉԼ․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երրորդ փուլ Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է22-ամյա զբոսաշրջիկը անկենդան վիճակում գտնվել է լողավազանի հատակին «Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տnւժել է ավելի քան 50 մարդ Հակոբ Ղազանչյանը բացում է նոր թատրոն Սևանա լճից ջրառի ծավալը պատմական նվազագույնի է հասելՄենք nչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70 տոկոսը. Իսրայելի պաշտպանության նախարար Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանԾննդատանը նորածիններին փոխանակել են․ նոր մանրամասներԻսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պшտերազմի. Իսրայել Կաց Մեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ Աչքերի այս փոփոխությունը կարող է հուշել շաքարախտի մասինՀայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ Ադամյան