Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում հոկտեմբերի 26-27-ին, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 28-ի օրվա երկրորդ կեսին և 29-ի գիշերը շրջանների զգալի մասում կլինեն անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 27-29-ը կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 26-27-ը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 28-ի օրվա երկրորդ կեսին և 29-ի գիշերը կանխատեսվում են անձրև և ամպրոպ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



