Երեւանում կանցկացվի գեղասահքի պատանեկան Գրան Պրիի փուլերից մեկը
ՍՊՈՐՏՀաջորդ տարի հոկտեմբերին Երեւանում կանցկացվի գեղասահքի պատանեկան Գրան Պրիի փուլերից մեկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: «Ֆեդերացիայի խորհրդի անդամ Սարգիս Թեւանյանի հետ համապատասխան դիմում էինք ներկայացրել Չմշկորդների միջազգային միությանը (ՉՄՄ): Դիմումը հաստատվեց, եւ հաջորդ տարի պատանեկան Գրան Պրիի փուլերից մեկը կանցկացվի Երևանում: Այս մրցաշարին մասնակցում են 13-19 տարեկան գեղասահորդներ: ՉՄՄ-ն ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Հայաստանի մայրաքաղաքում գործում է Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցը, որը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշերին»,- ասել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահՄելանյա Ստեփանյանը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



