Նախարարության շարքային աշխատակիցներից մեկը 111 հազար դոլար գումար ունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆPast.am-ը տեղեկացնում է. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտային տեսչության պետ Անդրանիկ Ասծատրյանը, ով ամռանն է վերանշանակվել այս պաշտոնւմ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ասծատրյանը հայտարարագրել է հինգ անուն անշարժ գույք՝ երկու հողամաս, բնակարան, ավտոտնակ ու բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Նրան է պատկանում նաև «MERCEDES–BENZ 500 S» մակնիշի ավտոմեքենան:
Դրամական միջոցները կազմել են 20 միլիոն դրամ ու 70 հազար ամերիկյան դոլար, իսկ եկամուտներն էլ՝ 11 միլիոն 764 հազար դրամ ու ստացվել 10 միլիոն 82 հազար դրամ վարձակալության դիմաց ստացված վճարից ու 1 միլիոն 682 հազար դրամ աշխատավարձից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



