Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանն իր ակումբի կազմում դարձել է Իրանի առաջնության արծաթե մեդալակիր
ՍՊՈՐՏՀունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն իր ակումբի կազմում դարձել է Իրանի փոխչեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մանուկյանը հանդես է գալիս «Սինա Սանատ»-ի կազմում: Հայ ըմբիշն անցկացրած երկու գոտեմարտերում էլ հաղթանակ է տարել: «Սինա Սանատ»-ը եզրափակիչում պարտվել է «Ռազի»-ին:
Այս տարի Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Նա Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից է:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



