Ինֆանտինոն հայտարարել է Կոնֆեդերացիաների գավաթի փոխարեն նոր մրցաշար անցկացնելու մասին
ՍՊՈՐՏՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հաստատել է, որ Կոնֆեդերացիաների Գավաթի փոխարեն կարող է նոր մրցաշար անցկացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, Ինֆանտինոն նշել է, որ արդեն որոշում կա նոր մրցաշարի մասին մտածել, որը կփոխարինի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը:
«Ներկայիս Աշխարհի ակումբային առաջնությունը լավ մրցաշար է, սակայն այն մինչ օրս զարգացման հարցում ոչ մի ազդեցություն չի ունեցել: Պետք է տեսնենք՝ արդյոք կարող ենք նոր բան մտածել, ինչը թույլ կտա ակումբային ֆուտբոլին և կոնֆեդերացիաներին զարգանալ: Երբ ՖԻՖԱ-ն մրցաշար է անցկացնում, ապա դա պետք է յուրահատկություն ունենա: Այդ իսկ պատճառով մենք կամ նմանատիպ մրցաշար ենք կազմակերպում, կամ էլ ոչինչ չենք անում»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



