Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եթե ամեն անգամ ալիքաձև մետաղական արգելապատնեշը մտնում է մեքենայի մեջ, ստացվում է, որ մարդասպան պաշտպանիչներ ենք տեղադրել. փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի վրա կա մի հատված, որտեղ ամեն անգամ վթար է լինում, ու ալիքաձև մետաղյա արգելապատնեշը կոտրվում է, մտնում մեքենայի մեջ: Վերջին մի քանի օրերին Tert.am-ը նման երրորդ դեպքի մասին է գրում:

Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով այդ երևույթին, նշեց, որ միջազգային ստանդարտներով՝ նման բան չպետք է տեղի ունենար:

«Չեմ ուզում ասել, որ այդ կոնստրուկցիային ծանոթ եմ, ինչպիսին պիտի լինի, ես տեսել եմ՝ ինչպիսին է, բայց իրականում ինչպիսին պետք է լինի, չգիտեմ... Կրկնում եմ՝ միջազգային ստանդարտներին ամեն ինչ համապատասխան լինելու դեպքում նման բան պետք է որ չլիներ: Ես որքան հասկանում եմ՝ այդ կտորներն անջատվել և մտել են մեքենաների մեջ միացման տեղից: Եթե դա մեկ կտորից լինի, հնարավոր չէ՝ կոտրվի, առաջացնի սուր եզր, որ մտնի մեքենայի մեջ»,- ասաց Վահագն Սահակյանը և նշեց, որ կտորները պետք է այնպիսի միացման հանգույցներ ունենան, որ մեքենայի հարվածից չանջատվեն: 

Այնպես որ, նա կարող է ենթադրել, որ կոնստրուկցիաներում ինչ-որ մի բան սխալ է:





Հիշեցնենք, որ այդ ալիքաձև պաշտպանիչներն ունեն որոշակի ամորտիզացիոն էֆեկտ և դրված են նրա համար, որ հարվածից մեքենան չգլորվի, հետ վերադառնա ճանապարհի վրա:

Ոլորտի փորձագետը նշեց, որ անգամ սովետական տարիներին նման դեպքերի հանդիպել է Երևան-Սևան ճանապարհի վրա՝ «Արծվի արձանի» մոտ, երբ երկաթյա սյունը մեքենայի դիմացից մտել էր միկրոավտուբուսի մեջ և հետևից դուրս եկել:

Տարիներ առաջ փորձագետը Հայաստանում առկա ոչ մետաղական հանքանյութերի թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ Կապի և տրանսպորտի նախարարությանն առաջարկել է ճանապարհներին տեղադրված պաշտպանիչ պատնեշները փոխարինել Հայաստանում առկա բազալտոպլաստով:

«Որը կարող էր տեղադրվել հենց այդ Հյուսիս-հարավի վրա՝ այլ ալիքավոր պաշտպանիչների փոխարեն: Դրանք նախ իրենց առաձգականությամբ շատ ավելի էֆեկտիվ են, քան մետաղը, նրանք չեն կարող մեքենան ծակել, մտնել մեջը։ Դրանք, ի տարբերություն մետաղի, երկարության առումով սահմանափակումներ չունեն»,-ասաց Վահագն Սահակյանը:

 


Նրա կարծիքով՝ սա շատ նպաստավոր կլիներ նախ մեր երկրի տնտեսության համար և երկրորդ՝ ավելի ապահով կլիներ:

Սակայն նախարարությունից նրան պատասխանել են, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի համար արդեն բոլոր նախագծերը ու դրանց ֆինանսավորման ուղիները մշակված ու հաստատված են, ուստիև որևէ փոփոխություն անհնար է:

«Բացի այդ, ասել են, որ այդ նյութի համար դեռևս չկան միջազգային սերտիֆիկատներ: Այսինքն՝ նշանակում է, որ մեզ համար այդ միջազգային ստանդարտը, այդ թուղթը շատ ավելի կարևոր է, քան մարդկանց կյանքը: Ձեր ասածից, փաստորեն, ստացվում է, որ ճանապարհ ենք սարքել, որտեղ մարդասպան պաշտպանիչներ ենք տեղադրել»,-ասում է փորձագետը:

Նրա խոսքով, ցավոք, այս պաշտպանիչները միակը չեն. Հայաստանի ճանապարհների վրա բազում կոնստրուկցիաներ կան, որոնք վտանգավոր են երթևեկության կազմակերպման համար:

Մասնավորապես, Սևան-Երևան մայրուղու վրա կազմակերպություններից մեկի գովազդային հսկա շրջանակները, տեղադրված լինելով ճանապարհի մեջտեղի կանաչ գոտում, տասնյակ վթարների պատճառ են դարձել:

«Միայն ես 2 անգամ աչքով եմ տեսել, որ մեքենան դուրս է եկել ճանապարհային գոտուց՝ հարվածել է այդ հաստ սյունին և մարդկանց ապրելու որևէ շանս չէր մնացել։ Մեքենան բռնկվել էր հարվածի ուժից, մարդիկ ողջ-ողջ այրվում էին, ոչ ոք չէր կարողանում օգնել, իսկ մեկ այլ տեղ տեսա միայն ծաղկեպսակը այդ Ձեր ասած պաշտպանիչ պատնեշի մոտ՝ էլի կոտրած ու մոտը ծաղկեպսակ»,-ըստ Վահագն Սահակյանի՝ որևէ մեկի մտքով անգամ չի անցնում հանել այդ գովազդային սյուները:

«Նախ, այդ գովազդային վահանակներն ուշադրություն շեղող են, և երկրորդ՝ եթե մեքենան դուրս է գալիս ճանապարհից, եթե դրան չհարվածի, որոշակի շանս ունեն մարդիկ ապրելու, եթե հարվածում է՝ ոչ մի»,-ասաց նա։

Առհասարակ, որևէ ճանապարհ Հայաստանում, ըստ փորձագետի՝ չի համապատասխանում միջազգային ստանդարտներին ո՛չ լայնությամբ, ո՛չ ճամփեզրի գծանշումների, ո՛չ երթևեկության կարգավորման առումով:

«Ինքս ծնունդով սևանցի եմ, կապս շատ է Սևանի հետ, այդ ճամփան անգիր գիտեմ: Ասեմ, որ այդ ճանապարհի վրա գիշերները, բացի այն օրերից, որ թարմ արված են, մնացած օրերին այդ գծանշումները չեն երևում: Դու գնում ես դեպի անհայտություն, դու չգիտես՝ ուր է տանում քեզ այդ ճանապարհը: Եթե ես այդ ճանապարհը փոքրուց չիմանայի, ես էլ մի օր կվթարվեի: Ես չեմ հասկանում՝ ուր են տանում այս երկիրը: Ես Ձեր հետ զրույցում իսկ մի անգամ ասել եմ՝ մենք ամեն տարի վթարներից 1-2 գյուղ ժողովուրդ ենք կորցնում, ու չգիտես ինչու՝ ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում»,-ասաց փորձագետը:

Վահագն Սահակյանը հավելեց, որ Գերմանիայում արգելված են Mersedes G դասի մեքենաների («յաշիկ» կոչվող մեքենաներ) դիմացի ճաղավանդակները, որովհետև վթարների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանց առկայությունը վթարի ժամանակ զրոյացնում է մարդու՝ ապրելու շանսերը:

«Բայց մարդիկ արգելեցին Գերմանիայում, իրենց արտադրած մեքենայի վրա: Այսինքն՝ այնտեղ ստանդարտները շատ խիստ են: Ուզում եմ ասել՝ եթե այդ պաշտպանիչներն արվել են միջազգային ստանդարտներով, ուրեմն հաստատ կոնստրուկտիվ սխալ է արված»,-ասաց նա:

Քանի որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը լրատվամիջոցներին պատասխանում է գրավոր՝ 5-օրյա կամ 30-օրյա ժամկետում, նրանց պատասխանը, թե որ ընկերությունն է տեղադրել այդ ալիքաձև պաշտպանիչ պատնեշները, պահպանվե՞լ են արդյոք միջազգային չափորոշիչները և այլն, առկա չէ:

Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱրագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի լուսանկարը, որտեղ այն ԱՄՆ տարածքի մաս է կազմում Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ ԿարապետյանՋուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայտնի է, թե ով է ռումբ տեղադրել փոխգնդապետի մեքենայի տակ