Հայաստանը ՏՏ ոլորտում 17 հազար որակյալ մասնագետ ունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 17 հազար որակյալ մասնագետներ կան, որոնց 35%–ը կանայք են:
Past.am- ի հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Նա նշեց, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին թռիչքային զարգացումներ են հարկավոր՝ հավելելով, որ ոլորտի հաջողությունները կարծես թե ոչ բոլորն են նկատում:
«Ես շատ լավատես եմ այն առումով, որ մենք բավական լուրջ արդյունքներ ենք արձանագրում և ունենք այնպիսի ծրագրեր, որոնք բացառիկ են համաշխարհային գլոբալ առումով: Մենք թռիչքային զարգացումների նախաշեմին ենք և ամեն ինչ կանենք դրան հասնելու համար, որովհետև միայն այս ոլորտի զարգացումը կարող է շոգեքարշի դեր տանել Հայաստանի տնտեսության զարգացման համար»,– հավելեց Մուսայելյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



