Վթար Առինջ գյուղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 27-ին, ժամը 19:05-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ «Առինջ Մոլ» առեւտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Առինջ գյուղի Բ թաղամասի 8-րդ փողոցի թիվ 9 հասցեում գտնվող հյուրանոցի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի 09 SO 849 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1963 թ. ծնված Գ. Չ.) բախվել է արգելապատնեշին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



