Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի թիմային առաջնությունում
ՍՊՈՐՏՇախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի թիմային առաջնությունում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին խաղատախտակին Սերգեյ Մովսեսյանը կիսեց միավորը Յանիկ Պելետիերի հետ, ոչ-ոքի խաղաց նաև Հրանտ Մելքումյանը։ Գաբրիել Սարգսյանը առավելության հասավ Սեբաստիան Բոգների նկատմամբ, իսկ Հովհաննես Գաբուզյանը հաղթեց միջազգային կարգի շախմատիստ Օլիվեր Կուրմանին։ Այսպիսով, Հայաստանի հավաքականը հաղթեց Շվեյցարիայի թիմին 3։1 հաշվով։
Խաղային օրերն են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը և նոյեմբերի 3-6-ը: Նոյեմբերի 2-ը հանգստյան օր է: 1-8-րդ տուրերի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 16:00-ին, վերջին տուրինը՝ 15:00-ին:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



