Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փաստաբանի նկատմամբ 100 հզր. դրամ սանկցիա կիրառելով` նրանց չեն կարող լռեցնել, դա խայտառակություն է. Լուսինե Սահակյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Փաստաբանների նկատմամբ որպես դատական սանկցիա 100 հազար դրամ տուգանք կիրառելու մասին կետը, որը ներառված է նախագծում, խայտառակություն է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը` անդրադառնալով ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծով փաստաբանների նկատմամբ որպես դատական սանկցիա կարող է կիրառվել նաև տուգանքը՝ մինչև 100 հազար ՀՀ դրամի չափով կետին:

«Ես սա համարում եմ խայտառակություն։ Սա սկիզբ առավ նրանից, որ Փաստաբանների պալատի խորհրդի անդամներից մեկն ասում էր, որ արտերկրում գոյություն ունեն նորմեր, որոնցով փաստաբաններին նույնիսկ կարողանում են ազատությունից զրկել: Փաստաբանների պալատն` ի դեմս իր մարմինների, փոխարենն ամեն ինչ աներ, որ փաստաբանների համար շատ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծեին, իրավիճակը հասավ նրան, որ օրենսդրական լուրջ փոփոխություն է արվում: Փաստացի սա պալատի թուլացումն է, ու պալատի նախագահի այնպիսի գործունեության իրականացման արդյունքը, որով ամեն ինչ արվում է, որ իշխանությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծեն»,-ասաց փաստաբանը:  

Նրա խոսքով՝ փոփոխությունը կաշկանդելու է շատ փաստաբանների` նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ դատարանները բազմաթիվ անօրինական սանկցիաներ են սկսում կիրառել, և դրան հետևում է ՓՊ-ի կարգապահական պալատի կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը. «Հիմա արդեն պետությունն իր վրա է վերցրել այդ գործառույթը, որպեսզի դատարանն ուղիղ կարողանա գործիք ունենալ փաստաբանի դեմ: Սա  հանգեցնելու է շատ վատ հետևանքների»:
Սահակյանի խոսքով՝ փաստաբանները, ովքեր իրենց գործառույթն իրականացնելու են օրենքի սահմաններում և ամեն կերպ ցանկանում են պաշտպանել իրենց պաշտպանյալների  իրավունքները, այդ փաստաբաններին ոչ մի գործիքով պետությունը չի կարող կաշկանդել, անկախ նրանից, թե քանի անգամ քանի սանկցիա կարող են կիրառել:

«Բայց, նկատի ունենալով նաև վերջին զարգացումները, հասկանալի է, որ շատ-շատ փաստաբանների համար, ովքեր նույնիսկ վախենում են լքել դատարանի դահլիճը` կարգապահական պատասխանատվության չենթարկվելու համար, սա լուրջ գործոն է լինելու: Անկախ նրանից, թե ով ինչքան հղում կանի, թե այլ պետությունում նման օրենսդրական նորմեր գոյություն ունեն, մենք չպետք է մոռանանք, որ մենք ապրում ենք մի պետությունում, որտեղ դատարաները դեռ չեն հասել արտերկրում գործող դատարաններին, մեր երկրում անմեղ անձինք են դատապարտվում, և կան քաղբանտարկյալներ»:

Հարցին, թե փաստաբանները չեն կանխելու, որ նախագիծն օրենք չդառնա, Լուսինե Սահակյանն ասաց, որ տարիներ առաջ կարող էր խոսել միասնական պայքարի մասին,  բայց հիմա պայքարելու են անհատ փաստաբաններ. «Բայց քանի դեռ ՓՊ-ն այն իրավիճակում է, ինչ այսօր, ես չեմ հավատում, որ Պալատը կկարողանա իր գործառույթը կատարել, այդ դեպքում այլ պայքար կլիներ»:

Լուսինե Սահակյանն ասաց, որ անհատ փաստաբանները կպայքարեն այդ նախագծի դեմ և եթե անգամ այն ընդունվի ԱԺ-ի կողմից, ապա միևնույնն է, այն որոշ փաստաբանների չի կարող կաշկանդել. «Եթե իրենց թվում է, որ  դրանով կկարողանան լռեցնել, ապա այդպես չի լինելու»:

 

Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Ուշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղաՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել Ռուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրություն Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnր Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJ Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանը «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը. ըմբշամարտի ԱԱ ԵՊՀ-ում քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ» Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև. առաջիկա օրերեի եղանակը Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Վենսը` Իրանին է փոխանցել Թրամփի նամակը Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ