Երևան, 23.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


2000 դրամ փող ենք տալիս, բայց շոգին ու ցրտին դրսում կանգնած ենք. դժգոհություն ծաղկի մեծածախ շուկայից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առավոտյան 6:00–8:00–ն Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի նախամուտքի դիմաց ծաղկի մեծ շուկա է փռվում: Աբովյանից, Արարատից, Արտաշատից, Էջմիածնից, Մասիսից ջերմատերերը շտապում են իրենց աճեցրած ծաղիկները վաճառել «դալալներին»՝ վերավաճառողներին:

Ծաղկի մշակությամբ զբաղվողներին, սակայն, շուկայի պայմանները չեն բավարարում: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում բողոքեցին, որ անմարդկային պայմաններում են առևտուր կատարում:

«Նույնիսկ անհրաժեշտ գծանշումներ չկան, թե ով որտեղ կանգնի: Մի ահավոր վիճակ է: Նկարագրելու չէ, թե ինչպես է գյուղացին ծաղիկ վաճառում: Մեքենաները չենք կարողանում կայանել, բոլորն իրար վրա կուտակվում են: Մինչև դարպասները բացվելը մեքենաները հերթ են կանգնում և ամբողջ տարածքում խցանումներ են լինում»,– դժգոհեց ծաղկավաճառը, ով չցանկացավ իր անունը հրապարակել:

Մեծածախ շուկայում գյուղացիները 1,5–2 ժամ են վաճառք իրականացնում: Այդ ժամանակահատվածի համար, ինչպես իրենք են ասում, թանկ գին են վճարում, բայց շուկայի տնօրինությունը նրանց նույնիսկ տարրական պայմաններով չի ապահովում:
«2000 դրամ տեղին փող ենք տալիս: Դա ահռելի գումար է այդ ժամի համար: Մառոզին, շոգին, ձնին դրսում կանգնած ենք ՝ շուկան բացօթյա է, տաղավարներ չկան: Վերջ ի վերջո, ապրանք ենք չէ վաճառում, ծաղիկն էլ շուտ փչացող է: Ձմռանը շուկայի տնօրինությունը ձյունն անգամ չի մաքրում»,– սրտնեղեց մեր զրուցակիցը:

Մոտավոր հաշվարկով՝ 1000–2000 գյուղացի է այստեղ ծաղիկ վաճառում: Կախված սեզոնից՝ մեծածախ առևտրի կետը շաբաթվա ընթացքում մի քանի օր է գործում:
Առևտրականների խոսքով՝ կարողանում են միայն հացի գումար վաստակել: 

«Շուտ փչացող ապրանք է, հասցրեցիր ծախել, չէ՝ մնում է, փչանում: Ինչ գին ասում է վերավաճառողը, համաձայնվում ենք, մենակ չթոշնի»,– ներկայացրեցին գյուղացիները:
Նրանք ասացին, որ փոքր և միջին ջերմոցները բիզնես տեսանկյունից շահավետ չեն, բայց կարող են դառնալ շահավետ, եթե բիզնես ռազմավարություն մշակվի՝ հստակեցնելով ինքնարժեքը, աշխատանքի ոճը՝ մատակարարների և գնորդների հետ:

 Ըստ ծաղկի մշակությամբ զբաղվողների՝ եթե տնտեսության երկարաժամկետ զարգացման վրա շեշտ դրվի ՝ հիմնվելով տեխնոլոգիական, ոչ թ քանակական զարգացման վրա, ապա դաշտը կառողջանա:


Մանյա Պողոսյան

 

Եկեղեցին թուրք-ադրբեջանական շահերի ստվերում Ոսկու գները նոր ռեկորդային մակարդակի են հասելՍեփական մշակութային ժառանգության և արտաքին մշակութային հոսքերի հակադրությունը. «Փաստ»Շարունակվելու են արդյոք արցախցիների առանձին խմբերի սոցաջակցության ծրագրերըԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր «2026 թվականի ընտրությունները պետության համար գոյաբանական խնդիր են, ընտրությունների ճակատագիրն ընդդիմության ձեռքում է». «Փաստ»Խաղաղության աղոթքԻ՞նչ ձևաչափով պետք է ներկայացվեն դատարանի կայացրած՝ անշարժի գույքին առնչվող փաստաթղթերը. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ համար է երախտապարտ Փաշինյանը.... «Փաստ»Տարեվերջին կառավարությունը զբաղված է փող «քերելով». «Փաստ»Ի՞նչ է լինում, երբ մեկ անձը Հայաստանում չէ. «Փաստ»ԱՄՆ-ն երկիրը կամավոր լքող անօրինական ներգաղթյալներին կպարգևատրի մինչև 3,000 դոլարով Ադրբեջանը պետք է դառնա ԱՄՆ-ի կարևոր օղակը Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի հետ առճակատման մեջ. National Interest Նեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին Վրաստանում տարածվում է Հոնգ Կոնգի A տիպի շտամը Բաբաջանյան փողոցի մի քանի շենքեր ու դպրոց զրկված են խմելու ջրից Հերթական դատական ​​ֆարսը. Ադրբեջանը ցանկանում է Արցախի բնակչին 18 տարվա ազատազրկման դատապարտել Մահացել է Արշավիր Մկրտչյանը Դեյան Ստանկովիչը դարձավ Նաիր Թիկնիզյանի մարզիչըՄեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հալեպում բախումներ են․ տասնյակ վիրավորներ կան Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը 5:1 հաշվով հաղթել է Ղրղզստանի հավաքականին Պարտադիր պահանջ է շինհրապարակի կահավորումը օդի որակի մոնիթորինգային սարքերով․ Քաղաքաշինության կոմիտեՁյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել դեկտեմբերի 23-ից 27-ը Հայաստանում աղքատության ցուցանիշը նվազելու փոխարեն, աճել են պետական պարտքն ու կառավարության պարգևավճարները. Աշոտ ՄարկոսյանԱրման Ծառուկյանը Հայաստանում է Հայաստանում հոկտեմբերին տնտեսական ակտիվությունը բարձրացել է մինչև 10.1%` շինարարության և մշակող արդյունաբերության շնորհիվ․ «Համաշխարհային բանկ Հայաստան» Հալեպահայերին հորդորել են տանը մնալ բախումների պատճառով Մայիսի 9-ի փողոցում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Ռուսաստանից գնացքներն արդեն ուղևորվում են դեպի ՀՀ՝ Ադրբեջանի տարածքով, սա պատմական է․ Փաշինյան Խաղաղության ծրագրի փաստաթղթերի հիմնական փաթեթը պատրաստ է. Զելենսկի Երեւանում հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Turkish Airlines ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլից Երևան Ջուր չի լինի՝ դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին Կյանքից հեռացել է Քրիս Ռին Հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ Մ-4 ճանապարհի 89-90-րդ կմ հատվածում ջրագծի վթարի պատճառով ճանապարհածածկին առաջացել է մերկասառույց «DAF» բեռնատարը Առինջ մոլի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին Թուրքիան սիրիացի քրդերի դեմ ռազմական գործողությա՞ն է պատրաստվում Անընդունելի է, երբ քրիստոնեության օրրանում և աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ այսօր իրականացվում են բիրտ հարձակումներ․ Ռոբերտ ԱմստերդամՀայկական բանկերը խստացրել են ռուսաստանցիների գործարքների ստուգումները. РБК Ադրբեջանը հայտարարել է, որ «արագացված տեմպերով կառուցում է Զանգեզուրի միջանցքը» Երբ կրթական փոփոխությունը սկսվում է դասարանիցԹրամփին իմպիչմենտ է սպառնում Ռուսաստանն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը փոփոխվել է. Պուտին Համարանիշները գողացել էր գումար շորթելու նպատակով Իմ վերաբերմունքը Ադրբեջանից գնված նավթամթերքին․ Վահե Դարբինյան Ինչո՞ւ պետության միջոցները չեն հասնում թոշակառուներին. Ավետիք ՉալաբյանՎարորդական վկայական ստանալու համար մոտ 500 հազար դրամ է փոխանցել անհայտ անձի ու չի ստացել այն