Եգիպտոսի նախագահը ԶՈւ շտաբի նոր պետ է նշանակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հոկտեմբերի 28-ին ԶՈւ շտաբի նոր պետ է նշանակել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ԶՈւ շտաբի պետ է նշանակվել Մուհամմեդ Ֆարիդ Հիջազին։ Նրա նախորդը գեներալ-լեյտենանտ Մահմուդ Հիջազին էր, որը հիմա զբաղեցնում է նախագահի՝ ռազմավարական պլանավորման եւ ճգնաժամերի կառավարման խորհրդականի պաշտոնը։ Շտաբի նոր պետը նախկինում պաշտպանության նախարարի օգնականն էր եւ գերատեսչության գլխավոր քարտուղարը։
Նախկինում նա ղեկավարում էր 2-րդ դաշտային բանակը։ Մուհամմեդ Ֆարիդ Հիջազիի կոչումը այդ հրամանով բարձրացվել է գեներալ-լեյտենանտի աստիճանի։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



