Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իրինդ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը նախատեսված է ավարտել մինչև տարեվերջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել են դեռևս 2007 թվականին: Այս տարվա ծրագրով պետք է նորոգվեն եկեղեցու տանիքածածկը, հատակը, վերականգնվի սուրբ սեղանը, խորանը: Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների ուղեկցությամբ հոկտեմբերի 28-ին հետևել է իրականացվող աշխատանքների ընթացքին:

«12 տարի շարունակ պետբյուջեն ամեն տարի որոշակի գումար է տրամադրում այս պատմամշակութային հուշարձանի վերականգնմանը: Այս տարվա աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 1-ից և մինչ օրս սպասվելիք շինարարական գործերի մոտ 40 տոկոսն է արվել:  Այս տարվա ծրագրով պետք է դրվի եկեղեցու կղմինդրե տանիքածածկույթը, նորոգվի հատակը, վերականգնվի սուրբ սեղանը, խորանը»,-   «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախագծի հեղինակ Մերի Դանիելյանը:

Նա շեշտեց, որ շինարարական աշխատանքների ավարտը մոտ է, սակայն ջերմաստիճանի նվազման դեպքում, ստիպված կլինեն հետաձգել այդ գործընթացը:

«Արհովշին» շինարարական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Նազլուխանյանի խոսքով՝ այս պահին նորոգվում է եկեղեցու հատակը, գմբեթարդ տանիքը, որը տասը օրից կանգուն կլինի: «Անհրաժեշտ է պատուհաններ և դռներ տեղադրել, դրանից հետո եղենակային պայմանները չեն խոչընդոտի ներսի աշխատանքների իրականացմանը: Պետք է ավարտեինք մինչ նոյեմբերի 15-ը, բայց ժամկետները հնարավոր է երկարաձգել»,-ասաց Նազլուխանյանը:

Այս տարվա ծրագրով եկեղեցու վերականգնմանը պետբյուջեն հատկացրել է 27 մլն դրամ:

Ծանոթանալով կատարված աշխատանքների մանրամասներին՝ Արմեն Ամիրյանը հորդորեց նախապես նախարարության հետ համաձայնեցնել այն երկրները, որոնցից գնվելու են կամ գնվում են շինարարության համար անհրաժեշտ պարագաները:

Արագածոտն մարզի Իրինդ գյուղյում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում: Մինչև մեր օրերը պահպանվել էին եկեղեցու հյուսիսարևելյան հատվածը, իսկ մինչև թմբուկի վերին քիվը եկեղեցու հարավարևմտյան մասը պահպանվել էր 2-4 քարի շարքի չափով: 2007-ից առ այսօր եկեղեցում կատարվում են վերականգնողական աշխատանքներ: Այն հանրապետական նշանակության հուշարձան է: Ծավալատարածական լուծումներով համահունչ է Եղվարդի  7-րդ դարի Զորավար եկեղեցուն:

Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված