Շենաթաղ-Սիսիան ճանապարհին պատահարի հետևանքով կա երկու զոհ, յոթ վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Շենաթաղ-Սիսիան ճանապարհի 8-րդ կմ-ին հոկտեմբերի 28-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, բախվել է «ՈւԱԶ-3152» մակնիշի ավտոմեքենայի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը՝ 1986 թ. ծնված Նորիկ Հովհաննիսյանը, և ուղևորը՝ 1961 թ. ծնված Սերժիկ Հովհաննիսյանը, տեղում մահացել են, իսկ նույն ավտոմեքենայի մյուս 3 ուղևորները և «ՈւԱԶ-3152»-ի վարորդն ու 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



