Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Խորվաթիայի ընտրանու հետ
ՍՊՈՐՏԿրետեում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի ընտրանին մրցեց Խորվաթիայի հավաքականի հետ:
Մեր շախմատիստներն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքիով: Սարիչ-Արոնյան պարտիան ավարտվեց 34-րդ քայլում: Մովսեսյան-Ստևիչ պարտիայում կողմերը համաձայնեցին կիսել միավորները 32-րդ քայլում:
Յանկովիչ-Սարգսյան պարտիան ավարտվեց 30-րդ, իսկ Մելքումյան-Մարտինովիչ պարտիան` 43-րդ քայլում:
Սարիչ - Արոնյան` ½-½
Մովսեսյան - Ստևիչ` ½-½
Յանկովիչ - Սարգսյան` ½-½
Մելքումյան - Մարտինովիչ` ½-½
Հավելենք, որ առաջին երկու տուրերում մեր շախմատիստները հաղթել էին Հունաստանի և Շվեյցարիայի ընտրանիներին:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



