Կանադայում ուժեղ քամու պատճառով ավելի քան 200 հազար մարդ հոսանքազրկվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադայի Քվեբեկի նահանգում ուժեղ քամու հետեւանքով ավելի քան 200 հազար մարդ է մնացել առանց էլեկտրականության։ Այս մասին հոկտեմբերի 30-ին հայտնել է CBC-ն։
Hydro-Quebec Էներգետիկ ընկերության ներկայացուցիչ Մեթյու Ռուի տվյալներով՝ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները սկսվել են կիրակի լույս երկուշաբթի գիշերը։
«Ուժեղ փոթորիկը Նոր Անգլիայի կողմից է մոտենում, այսօր առավոտյան այն հասել է Քվեբեկ նահանգին»,- ասել է Ռուն։ Նա հավելել է, որ էլեկտրամատակարարման խնդիրը լուծելու համար ընկերությունը գործարկել է 200 աշխատախումբ։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



