Թրամփն ու Աբեն պայմանավորվել են համատեղ ջանքերով դիմադրել Փհենյանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պայմանավորվել են համատեղ ջանքերով դիմադրել Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային զարգացմանը ամերիկացի նախագահի՝ Ասիա կատարելիք այցի նախաշեմին, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով Ճապոնիայի կառավարությանը:
20 րոպե տեւած հեռախոսային զրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են Թրամփի ապագա այցը, որի շրջանականերում նոյեմբերի 5-7-ը նա կլինի Ճապոնիայում, եւ պայմանավորվել են ամուր կապ պահպանել Հյուսիսային Կորեայի հարցի շուրջ:
Թրամփը նշել է, որ անհամբեր սպասում է իր այցին Ճապոնիա: Նա ընդգծել է, որ ոչ մի կասկած չկա Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի միջեւ միության շուրջ: Կողմերը որոշել են խորացնել Հյուսիսային Կորեայի իրավիճակի եւ այլ հարցերի շուրջ իրենց քննարկումները Թրամփի այցի ժամանակ:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



