ՀՀ 2018թ. բյուջեով նախատեսվում է 1 տրիլիոն 307 միլիարդ եկամուտ ապահովել
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Հանրապետության պետական բյուջեի 2018թ. նախագծով նախատեսվում է ապահովել 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ եկամուտ: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:
«Ընդ որում, եկամուտների մեծ մասը՝ շուրջ 97 տոկոսը, նախատեսվում է ապահովել ներքին ռեսուրսներով և միայն 3 տոկոսը՝ դրամաշնորհների տեսքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ջանջուղազյանը:
Փոխնախարարը նաև հստակեցրեց, որ դրամաշնորհները երկու մասի են բաժանվում: Առաջինը բյուջետային աջակցության դրամաշնորհներն են, մյուսը՝ նպատակային ծրագրերի համար նախատեսված դրամաշնորհները:
http://armenpress.am/arm/news/
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



