Թուրքիայում ԻՊ-ի դեմ ձերբակալություններ են սկսվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի տարբեր քաղաքներում իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործողություններ են սկսել «Իսլամական պետություն» ծայրահեղական իսլամիստական կազմակերպության դեմ:
Վկայակոչելով թուրքական «Թարաֆ» պարբերականը, Քոնիայում ԻՊ-ի դեմ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 30 մարդ: Այստեղ գործողությունները շարունակվում են:
Թուրքական ուժայինները հակաահաբեկչական գործողություններ են սկսել նաև Ստամբուլում, որտեղ տարբեր հասցեներում միաժամանակյա հետախուզում է իրականացվել: Կասկածյալներից մեկը կարողացել է փախչել: Իսկ Քոջաէլիում իրավապահները ձերբակալել են 14 մարդու:



