Գոռ Մալաքյանը հնարավոր է բաց թողնի հավաքականի ընկերական խաղերը
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը հնարավոր է բաց թողնի նոյեմբերի 9-ին և 13-ին կայանալիք Բելառուսի և Կիպրոսի ընտրանիների ընկերական հանդիպումները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Մալաքյանը «Ստալ»-ի կազմում Ուկրաինայի առաջնության 14-րդ տուրի՝ Դոնեցկի «Շախտյոր»-ի հետ կայացած խաղի 33-րդ րոպեին վնասվածք է ստացել ու փոխարինվել: Դեռևս հայտնի չէ վնասվածքի լրջությունը:
Երկու հանդիպումներն էլ կայանալու են Երևանում՝ «Հանրապետական» մարզադաշտում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



